ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. ՀՀ վարչապետ

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. ՀՀ վարչապետ
02.12.2013 | 15:58

ՀՀ վաչապետ, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է միջոցառման հատուկ կարևորությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում:

«Այս համաժողովը հատուկ բնույթ ունի: Այն նվիրված է այնպիսի կարևոր թեմայի, ինչպիսին են մեր երկրի համագործակցության հեռանկարները՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Այսպիսի ընտրության առիթ դարձավ, իհարկե, Հայաստանի որոշումը միանալու Մաքսային միությանը, իսկ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը:

Առաջին հերթին մեզ առաջնորդում էր այն անվիճելի փաստի ընդունումը, որ Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են կոլեկտիվ ջանքեր: Մասնավորապես, ժամանակակից աշխարհում կայուն տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մրցունակ տնտեսության ձևավորումը խիստ բարդ է, իսկ որոշ դեպքերում անլուծելի խնդիր է սահմանափակ ռեսուրսներով և փոքր շուկա ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Դա երկու անգամ ավելի բարդ է, եթե հաշվի առնենք այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի պայմաններում մենք ստիպված ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Այսպիսով, ՄՄ-ին միանալու որոշման հիմքում, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ընկած էր Հայաստանի տնտեսության կայուն աճի և մրցունակության ապահովման ձգտումը: Այս կարևորագույն խնդրի լուծման մեխանիզմների և իրականացման ուղիների որոնումները մեզ բերեցին բնական և հիմնավորված եզրակացության՝ ինտեգրացիոն միավորման մեջ լիարժեք անդամակցության անհրաժեշտության մասին, որին անդամակցում են նաև մեր մոտ քաղաքական դաշնակիցները, ՀԱՊԿ անդամ-երկրները և մեր հիմնական տնտեսական գործընկերները»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար: Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրական գործընկերն է և Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը, ինչը որոշիչ դեր է խաղում ՀՀ-ի ենթակառուցվածքների զարգացման հարցում: Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ են կապված տնտեսության գերակա ուղղությունների և համակարգ ձևավորող ձեռնարկությունների զարգացման հեռանկարները, ինչպիսիք են, օրինակ՝ «Նաիրիտը» և ատոմային էլեկտրակայանը: «Անվիճելի է, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերություններն անկախության տարիների ընթացքում կրել են մշտապես զարգացող բնույթ: Հարաբերությունների այսպիսի դինամիկայի պահպանումը պահանջում էր համագործակցության մեխանիզմների համակարգային կատարելագործում: Սակայն այս պահին մենք փաստացի հասել ենք մեր համագործակցության վերընթաց կորի բարձրագույն կետին, որին կարելի է հասնել օգտագործելով միայն երկկողմ հարաբերությունների սովորական գործիքակազմը: Հայաստանի և Ռուսաստանի միջև հետագա տնտեսական համագործակցության զարգացման մարտավարությունը, որն արտացոլված է մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրում, պետք է ուղղված լինի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման և մեր տնտեսությունների կառուցվածքային և տեխնոլոգիական մոդեռնիզացմանը նպաստող պայմանների ապահովմանը»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն տնտեսական միջավայրում, որը կբացառի ցանկացած սահման կամ խոչընդոտ երկու երկրների տնտեսությունների փոխադարձ ինտեգրման համար: Այսպիսով, ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը, Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին ռացիոնալ հիմնավորում: Այն պայմանավորված է մրցունակ և արդյունավետ զարգացող տնտեսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ձգտումով:

Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը կարևորել է երկու ռազմավարական երկրների տարածաշրջանների միջև կապերի սերտացումը: «Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնց նպատակն է էլ ավելի սերտացնել և ամրապնդել Հայաստանի և նրա տարածաշրջանների հետ համագործակցությունը: Դրանց նպատակն է նաև իրականացնել երկկողմ համագործակցության նոր ծրագրեր, որոնք իրենց հերթին ուղղված կլինեն հայ-ռուսական փոխգործակցության զարգացմանը»,- ասել է Սոկոլովը:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պետական այցով Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ովքեր մասնակցել են հայ-ռուսաան միջտարածաշրջանային ֆորումին:

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ

scr-link"> Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը